Մայիսի 16-ից 18-ը Մինսկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի համանախագահներն են ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին եւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Պատվիրակության կազմում էին Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հովհաննես Մարգարյանը, Վարդան Խաչատրյանը, Ռուբեն Սադոյանը, ինչպես նաեւ` համաձայն բելառուսական կողմի հրավերի Կապանի եւ Սեւանի քաղաքապետերը:
Համապատասխան հաստատված օրակարգին նիստին քննարկվել են միջազգային խորհրդարանական կառույցներում ՀՀ եւ ԲՀ համագործակցության եւ ՀՀ եւ ԲՀ միջռեգիոնալ համագործակցության հարցերը, որի արդյունքում կողմերն ընդունել են որոշում:
Նիստի ավարտին կողմերը պայմանավորվեցին անցկացնել հաջորդ նիստը 2011թ. երկրորդ կիսամյակում Երեւանում:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի անվտանգության, միջազգային եւ ԱՊՀ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովների անդամների հետ:
Այցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Բելառուսի Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքների միջեւ ստորագրվեց «Առեւտրատնտեսական, գիտա-տեհնիկական եւ մշակութային համագործակցության մասին» Համաձայնագիր:
Վերջին օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը այցելեց մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ: