Տպել
31.05.2011
Առաջին նիստերը գումարեցին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովները
1 / 3

Մայիսի 31-ին առաջին նիստերը գումարեցին Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները` օրակարգում ունենալով մեկ հարց` հանձնաժողովների նախագահների ընտրություններ: Քվեարկությունների արդյունքում առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Խաչիկ Պետրոսյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Ազգալդյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Կառլեն Խաչատրյանը, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Զինա Սլոյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արեւիկ Նավոյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Վանեսյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գեղամ Պետրոսյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գոհար Հակոբյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Դիանա Գարակյանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Կարեն Մարգարյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Գեւորգյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մակար Եղիազարյանը: