Տպել
08.07.2011
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով   հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսվում են  Վլադիմիր Լիտվինի հանդիպումները ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները  խորհրդարանում կհանդիպեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ «Հայաստան-Ուկրաինա» բարեկամական խմբի անդամների հետ:

Այցի ընթացքում Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: