Տպել
08.07.2011
Պարզաբանում
Ի պատասխան «Հրապարակ» թերթի հուլիսի 7-ի համարում տպագրված «Ճարտարապետները դատի են տալիս Հովիկ Աբրահամյանին» հոդվածի ` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.

2005թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պայմանագիր է կնքել «HEDCON» LLC ՍՊԸ-ի հետ` ԱԺ նիստերի դահլիճի նախագծման վերաբերյալ: Նախագծի պատրաստումից հետո  կատարված աշխատանքների համար Անահիտ Թարխանյանի կազմակերպությունը ստացել է համապատասխան գումար` 3 փուլով.

1-ին փուլով  2006 թվականի հունվարի 16-ին` 2 միլիոն 520 հազար դրամ.

2-րդ փուլով` 2006 թ. հունվարի 23-ին` 4 միլիոն 530 հազար դրամ

3-րդ փուլով 2007 թ. հունիսի 20-ին` 1 միլիոն 414 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ 8 միլիոն 464 հազար դրամ:

2010 թվականի մայիսին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու  նպատակով  ստեղծվել է հանձնաժողով ` ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ  աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ղեկավար  է նշանակվել ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում առաջարկով էլ հանձնաժողովի եւ խմբի կազմում ընդգրկվել է նաեւ Անահիտ Թարխանյանը: Աշխատանքային խմբի հասարակական հիմունքներով ընդգրկված անդամները շարունակական ուղղումներ  են մտցրել նախագծի մեջ:

 Դահլիճի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանդիսավոր պայմաններում պարգեւներ են հանձնվել դահլիճի ճարտարապետներին եւ շինարարներին, այդ թվում նաեւ Անահիտ Թարխանյանին: