ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական հեռագիր է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքում:
Հուսով եմ, որ Հայաստանի խորհրդարանի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը կշարունակվի զարգանալ եւ կդառնա էլ ավելի արդյունավետ»: