Տպել
07.11.2011
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան չորրորդ մրցույթ-փառատոնի հերթական փուլը` Արարատի եւ Լոռու մարզերում
1 / 1

ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան չորրորդ   մրցույթ-փառատոնի  մարզային եզրափակիչ  փուլերը   նոյեմբերի 4-ին եւ 7-ին տեղի ունեցան Արարատի եւ Լոռու մարզերում:

Արարատի մարզի 132 դպրոցների 3500 աշակերտներից մարզային եզրափակիչ փուլին մասնակցում էին 35 լավագույն ասմունքողներ, որոնցից 6-ը անցան եզրափակիչ փուլ։

 Լոռու  մարզի 112 դպրոցների 3200 աշակերտներից  29-ը  մասնակցեցին  մարզային եզրափակիչ փուլին եւ նրանցից 6-ը հնարավորություն ստացան մրցելու հանրապետական եզրափակիչ փուլում։