Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը եւ ապագա ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված:
Երիտասարդության առավելությունն այն է, որ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, հաջողության հասնելու ձգտումը, ինչը առաջընթացի երաշխիք է: Դուք նոր գաղափարների կրողն եք, իսկ երկիրը միայն նոր գաղափարներով կարող է զարգանալ:
Կրկին շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ` մաղթում եմ ձեզ հաջողություն, իղձերի իրականացում, բարեկեցություն, երջանկություն ու հանդուրժողականություն: Վստահեցնում եմ, որ ես միշտ Ձեր գաղափարների ջատագովը կլինեմ ու իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ձեր բոլոր կառուցողական նախաձեռնություններին: Ձեզ հետ եւ ձեր օգնությամբ ես ավելի վստահ եմ նայում մեր երկրի ապագային:
Պարգեւներ ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ
Նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման օրը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ոլորտի ներկայացուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալի ե...
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Հակոբ Հակոբյանը: Նիստում պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրեն...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
Այս տարի մեր երկրում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Տեղական ինքնակառավարման օրը: 15 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ ունեցանք մի համակարգ, որն ստանձնեց նորանկախ պետականության կայացման իր ...
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի առաջատար մասնագետի (ծած...