Հունվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջանան Աթիլգանին:
Ողջունելով հյուրին եւ կարեւորելով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ազգային ժողովի եւ հիմնադրամի համագործակցությանը:
Տիկին Աթիլգանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ վստահելի գործընկերների առկայությունը եւ լավ հարաբերությունները հնարավորություն են տալիս Հայաստանում իրականացնել բազմաթիվ ծրագրեր: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը շահագրգռված է համագործակցել ՀՀ Ազգային ժողովի հետ:
Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ընդլայնել հիմնադրամի ծրագրերը Հայաստանում` վստահություն հայտնելով, որ դրանք արդյունավետ կլինեն:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումները խորհրդարանում
Հունվարի 16-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության եւ խորհրդարանական խմբակցությունների հետ: ԵԽԽՎ-ում ԱԺ պա...