«Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ»,-ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»:
«Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբեւէ հանդես չի եկել:
Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա:
Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարեւան ժողովրդից»,-եզրափակեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին
Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փ...
Տեղեկատվություն
Հունվարի 19-ին ժամը 11.00-ին ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ...