18.01.2012
Տեղեկատվություն
Հունվարի 19-ին ժամը 11.00-ին ԱԺ 334 սենյակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Հունվարի 20-ին ժամը 11.00-ին ԱԺ 334 սենյակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ, որի ընթացքում կքննարկվի ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագրի նախագիծը:
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին
Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին
«Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ»,-ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրան...