Տպել
02.02.2012
Մամլո ասուլիս խորհրդարանում
1 / 1

Փետրվարի 2-ին ՀՀ  Ազգային ժողովում տեղի ունեցավ «Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանի եւ ԵԽ անդամ Արմենակ Հարությունյանի մամլո ասուլիսը:

«Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հունվարի 22-28-ը գտնվել են Ստրասբուրգում եւ մասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին զուգընթաց տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդ  խորհրդարանականների եւ երիտասարդ առաջնորդների սեմինար-ֆորումին: Սեմինարի հիմնական նպատակը  ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդարանների ներկայացուցիչների համատեղ հավաքն էր, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրներում վարվող երիտասարդական քաղաքականությանն առնչվող հարցեր: Երիտասարդները  ծանոթացել են  միմյանց փորձին, առկա խնդիրներին,  հանդես եկել նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով: Մասնավորապես որոշվել է ստեղծել ԱՊՀ երկրների երիտասարդական  միջխորհրդարանական վեհաժողով: Արդեն ձեւավորվել է կոորդինացիոն խումբ, որի ներկայացուցիչները ԱՊՀ  հինգ երկրներից են` ներառյալ Հայաստանը:

Կազմվել է ժամանակացույց. նախատեսվում է, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովն իր առաջին նիստը կանցկացնի առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Երիտասարդ խորհրդարանականներ Կառլեն Խաչատրյանը եւ Արմենակ Հարությունյանը նաեւ հանդիպել են ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով ցանկություն է հայտնել աջակցել ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման գործին:

Ասուլիսի մասնակիցները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
 


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...