Տպել
02.02.2012
Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփվեց Պանթեոնի հուշապատի մեջ
1 / 2

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը  Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի հիշատակի հավերժացման արարողությանը: Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերված  հողի հետ խառնված, հայրենիքում ամփոփվեց բանաստեղծի մասունքը ( գանգի բեկորները). այն  հուշապատի մեջ տեղադրեց Ազգային ժողովի նախագահը: Այնուհետեւ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: 
  
Անցյալ տարի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի ( որը հիշեցնենք, նվիրված էր արեւմտահայ պոեզիայի չորս գագաթների, այդ թվում` Պետրոս Դուրյանին)  մասնակիցներն ու ժյուրիի անդամ- դերասանները ասմունքեցին նրա ստեղծագործություններից: 
  
Պետրոս Դուրյանի հիշատակի արարողությունն ավարտվեց խնկարկումով:
 


02.02.2012
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 2-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Նա նշեց, որ նախագծով նախատ...

02.02.2012
Մամլո ասուլիս խորհրդարանում
Փետրվարի 2-ին ՀՀ  Ազգային ժողովում տեղի ունեցավ «Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանի եւ ԵԽ անդամ Արմենակ Հարությունյանի մամլո ասուլիսը: «Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հունվարի 22-28-ը գտնվել են Ստրասբուրգում եւ մասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշ...