Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի հիշատակի հավերժացման արարողությանը: Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերված հողի հետ խառնված, հայրենիքում ամփոփվեց բանաստեղծի մասունքը ( գանգի բեկորները). այն հուշապատի մեջ տեղադրեց Ազգային ժողովի նախագահը: Այնուհետեւ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:
Անցյալ տարի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի ( որը հիշեցնենք, նվիրված էր արեւմտահայ պոեզիայի չորս գագաթների, այդ թվում` Պետրոս Դուրյանին) մասնակիցներն ու ժյուրիի անդամ- դերասանները ասմունքեցին նրա ստեղծագործություններից:
Պետրոս Դուրյանի հիշատակի արարողությունն ավարտվեց խնկարկումով:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 2-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Նա նշեց, որ նախագծով նախատ...
Մամլո ասուլիս խորհրդարանում
Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանի եւ ԵԽ անդամ Արմենակ Հարությունյանի մամլո ասուլիսը: «Երիտասարդական խորհրդարանի» նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հունվարի 22-28-ը գտնվել են Ստրասբուրգում եւ մասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշ...