Տպել
03.02.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ  փետրվարի  6-9-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է    137   հարց եւ 20 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 133 հարց, այդ թվում` 19 միջազգային  պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի  6-9-ի ԱԺ նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 6-ի նիստում:
 


12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...