Տպել
03.02.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին
1 / 1

Փետրվարի 3-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առկա է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները զարգացնելու բավականին լայն դաշտ եւ երկու պետությունների, եւ եվրոպական կառույցների մակարդակով: Այդ գործում Ազգային ժողովն ունի իր մասնակցությունը, եւ Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել  համագործակցության  ընդլայնմանը:

Մեծ Բրիտանիայի  դեսպանը  շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր փորձն ու կարողությունները կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:

 Երկուստեք կարեւորվեց մասնավորապես փոխհարաբերությունների տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտի ամբողջական ձեւավորումը, որը լավ երաշխիք կլինի փոխշահավետ  համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: