Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առկա է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները զարգացնելու բավականին լայն դաշտ եւ երկու պետությունների, եւ եվրոպական կառույցների մակարդակով: Այդ գործում Ազգային ժողովն ունի իր մասնակցությունը, եւ Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել համագործակցության ընդլայնմանը:
Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր փորձն ու կարողությունները կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Երկուստեք կարեւորվեց մասնավորապես փոխհարաբերությունների տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտի ամբողջական ձեւավորումը, որը լավ երաշխիք կլինի փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Ժողովրդական Ժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Սաադ Ալ-Քաթաթնիին. «Ցավով տեղեկացա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ու...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի 6-9-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ տասնմեկեր...
Հրայր Զորյանը` ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
Ղեկավարվելով «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 2-ին կարգադրություն է ստորագրել Հրայր Զորյանին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչո...
Ասուլիս խորհրդարանում
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փետրվարի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ հաղորդեց Բրյուսելում տեղի ունեցած նիստերի ու քննարկումների մասին: Այդ օրերին տեղի են ունեցել տնտեսական ինտեգրացիայի, էներգե...
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ին հրավիրած նիստում երաշխավո...