Տպել
13.02.2012
ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հանդիպումը Ազգային ժողովում
1 / 1

Փետրվարի 13-ին  Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի եւ  հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ հանդիպեցին` քննարկելու նույն օրը կայանալիք նիստի կարեւորագույն օրակարգային հարցերից մեկին` էներգետիկայի ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

Հանձնաժողովի համանախագահները, բարձր գնահատելով երկու երկրների միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը, պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի արդյունավետ  դարձնել փոխգործակցությունը` օգտագործելով միջխորհրդարանական հանձմաժողովի հնարավորությունները:

Բելառուսական կողմի համանախագահ Վիկտոր Գումինսկու խնդրանքով հայ խորհրդարանականները հյուրերին ծանոթացրին ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ու փորձին, այս ոլորտում կատարվող  բարեփոխումներին ու ծրագրերին:

Հանդիպմանը ներկա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գեւորգյանը եւ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը հանգամանալից ներկայացրին հայկական ատոմակայանի տեխնիկական հնարավորությունների ներկա մակարդակը, անվտանգության նպատակով կատարված ներդրումային ու տեխնիկական վերազինման քաղաքականությունը, ատոմային նոր էլեկտրաբլոկի կառուցման ծրագրի ընթացքը` կարեւորելով Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունն ու անվտանգության միջոցների պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 


12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...