Տպել
13.02.2012
ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հանդիպումը Ազգային ժողովում
1 / 1

Փետրվարի 13-ին  Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի եւ  հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ հանդիպեցին` քննարկելու նույն օրը կայանալիք նիստի կարեւորագույն օրակարգային հարցերից մեկին` էներգետիկայի ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

Հանձնաժողովի համանախագահները, բարձր գնահատելով երկու երկրների միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը, պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի արդյունավետ  դարձնել փոխգործակցությունը` օգտագործելով միջխորհրդարանական հանձմաժողովի հնարավորությունները:

Բելառուսական կողմի համանախագահ Վիկտոր Գումինսկու խնդրանքով հայ խորհրդարանականները հյուրերին ծանոթացրին ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ու փորձին, այս ոլորտում կատարվող  բարեփոխումներին ու ծրագրերին:

Հանդիպմանը ներկա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գեւորգյանը եւ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը հանգամանալից ներկայացրին հայկական ատոմակայանի տեխնիկական հնարավորությունների ներկա մակարդակը, անվտանգության նպատակով կատարված ներդրումային ու տեխնիկական վերազինման քաղաքականությունը, ատոմային նոր էլեկտրաբլոկի կառուցման ծրագրի ընթացքը` կարեւորելով Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունն ու անվտանգության միջոցների պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 


13.02.2012
Սամվել Նիկոյանը ընդունեց ՀՀ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունեց  Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու ղեկա...

13.02.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ապատուրային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: ԱԺ նախագահը նախ ողջունեց Ջեյմս Ապատուրայի արդեն երկրորդ այցը Հայաստան, ապա անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ դրականորեն զարգացող համագործակցու...

13.02.2012
Կայացավ ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը
Փետրվարի 13-ին Երեւան ժամանեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության ԱԺ-ի միջեւ համագործակցության մ...

13.02.2012
Շնորհավորում ենք
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան օրն է: Պարոն Նիկոյանն այսօր դարձավ 54 տարեկան: Ազգային ժողովի աշխատակազմը սրտանց շնորհավորում է պարոն Նիկոյանին տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն` ի  նպաստ  Հայաստան...