ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունեց Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ: Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը անդրադարձավ այն արդյունավետ աշխատանքին, որ ծավալվել է երկու խորհրդարանների միջեւ, կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցների, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Նա վստահություն հայտնեց, որ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը հետագայում եւս կխորանա: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ երկու երկրների Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը եւս մեկ քայլ կլինի համագործակցության հետագա ամրապնդման համար:
Իր եւ Բելառուսի խորհրդարանի ղեկավարության անունից շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, Վիկտոր Գումինսկին նշեց, որ բելառուս խորհրդարանականները կարեւորում են հայ գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը, նշելով, որ ԲՀ ԱԺ-ում գործում է ընդամենը չորս համանման հանձնաժողով: Նա եւս կարեւորեց միջազգային կառուցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, նման հանդիպումների ու քննարկումների շարունակականությունը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ապատուրային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: ԱԺ նախագահը նախ ողջունեց Ջեյմս Ապատուրայի արդեն երկրորդ այցը Հայաստան, ապա անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ դրականորեն զարգացող համագործակցու...
Կայացավ ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը
Փետրվարի 13-ին Երեւան ժամանեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության ԱԺ-ի միջեւ համագործակցության մ...
ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հանդիպումը Ազգային ժողովում
Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի եւ...
Շնորհավորում ենք
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան օրն է: Պարոն Նիկոյանն այսօր դարձավ 54 տարեկան: Ազգային ժողովի աշխատակազմը սրտանց շնորհավորում է պարոն Նիկոյանին տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստան...