Տպել
17.02.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 16-ին Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ փոխհամագործակցության հարցեր: 
  
Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Ստեփանակերտ է մեկնել երեկ` մասնակցելու փետրվարի 17-18-ը «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: