Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 6-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Կողմերը քննարկելով երկու երկրների խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել են միջխորհրդարանական կապերի հետագա սերտացումը:
Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական
բարեփոխումների շարունակականությունը:
ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային
զարգացումների շուրջ, մասնավորապես անդրադարձել
տարածքային անվտանգության հարցերին:
ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտության կարգավորումը` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա`
ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը հնարավոր չէ լուծել:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդուարդ
Շարմազանովն ասել է, որ իրատեսական չեն հարեւան Թուրքիայի կողմից եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփվել նախապայմանների
լեզվով: Այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն` շրջափակման ենթարկելով հարեւան երկրին:
Հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (ծածկագիր` 1-1.2-3) Նշված թա...
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց կին պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 7-ին հանդիպեց խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, պարոն Նիկոյանը առողջություն, հաջողություն, երջանկություն եւ արգասաբեր գործունեություն մաղթեց նրանց: Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ուշա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մասնակցեց «Նազանի» երգի անսամբլի համերգին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում մասնակցեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանի ղեկավարած «Նազանի» երգի անսամբլի համերգին: Վերջինում ելույթներ ունեցան նաեւ ճանաչված երգիչներ, սիրված պարային խմբեր: Մայրության եւ գեղեցկ...