15.03.2012
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական նամակներ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին: Նամակում ասված է.
«Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին, Բելգիայի ողջ ժողովրդին:
Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք»: