Տպել
06.04.2012
«Բաց դաս» համալսարանականների հետ
1 / 1

Ապրիլի 6-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «բաց դաս» անցկացրեց  Երեւանի պետական եւ «Գլաձոր» համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: 
  
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ`  նման հանդիպումները կարեւոր են այն տեսանկյունից, որ նախ ինքը ազդակներ է ստանում ուսանողներին մտահոգող խնդիրների վերաբերյալ ու փորձում գտնել հարցի օբյեկտիվ պատասխանն ընդհանուր քաղաքական զարգացումների համատեքստում, մյուս կողմից նրանք են ծանոթանում օրենսդիր մարմնի աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը, ավելի լավ պատկերացնում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: 
  
Դասն ընթացավ հիմնականում  հարցուպատասխանի մեթոդով, ինչն էլ կանխորոշեց քննարկման անմիջականությունն ու կոնկրետությունը:

Ուսանողներին մասնավորապես հետաքրքրում էր աշխատաշուկայի խնդիրը եւ պետության դերակատարությունը նորավարտ մասնագետներին աշխատանքով ապահովելու գործում:

Պարոն Շարմազանովը նախ ներկայացրեց խնդրի տնտեսագիտական հիմքերը` արձանագրելով, որ անկախացումից ի վեր  Հայաստանը պլանային տնտեսությունից անցել է շուկայական տնտեսության: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ պետությունը պետք է մրցակցային հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար` չմիջամտելով այս կամ այն տնտեսավարողի գործունեությանը, այդ շարքում` նաեւ մասնագետի ընտրությանը: Հասկանալի է, որ մրցակցային սկզբունքը ստիպելու է, որ թե պետական, թե մասնավոր հատվածը շահագրգռված լինեն ընտրելու լավագույնին: Ինչ վերաբերում է բուհերի շրջանավարտների եւ պահանջվող մասնագետների թվաքանակի անհամապատասխանությանը եւ որակի ապահովմանը, Հայաստանի կառավարությունը նոր ծրագիր է մշակում խնդիրը կարգավորելու համար: Նախատեսվող քայլերի համաձայն` բուհ ընդունվելն ավելի կհեշտանա, իսկ գիտելիքի ավելի բարձր նշաձող սահմանելու  միջոցով ավարտելը կդժվարանա: Այս դեպքում, անշուշտ, մրցունակ գիտելիքի ու տեղեկացվածության գործոնները ավելի որոշիչ կլինեն աշխատանքի ընդունվելու ժամանակ: 
  
Ուսանողների այն հարցին, թե հիմնավորված ու մեզ համար շահեկան էր արդյոք հայ-թուրքական արձանագրություններին առնչվող գործընթացը, պարոն Շարմազանովը դրական պատասխան տվեց` ասելով. «Հայաստանի իրատեսական ու հետեւողական քայլերը տեսնելով` միջազգային հանրությունը Հայաստանը գնահատեց որպես վստահելի գործընկերոջ, եւ բացահայտվեց Թուրքիայի իրական դեմքը: Հասկանալի դարձավ, որ հայ-թուրքական փակ սահմանի պատճառը միայն Թուրքիան է, շահեց նաեւ ցեղասպանության դատապարտման գործընթացը»: 
  
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ փոխնախագահը նկատեց. «Մենք ամեն գնով հարցի լուծման կողմնակից չենք. այն պետք է լուծվի արժանապատիվ եւ մեզ համար ընդունելի տարբերակով: Կարեւոր է, որ այսօր հարցը քննարկելիս տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասարապես կարեւորվում է նաեւ միջազգային մեկ այլ` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Իսկ վերջին սկզբունքով հարցերի լուծման դեպքերը աշխարհում ավելի հաճախակի են դառնում»:

Երկրի արտաքին քաղաքական խնդիրների համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորեց ազգային անվտանգության հիմնահարցը` առանց որի հնարավոր չէ ապահովել ոչ ներքին կայունություն ու ոչ էլ ժողովրդավարություն: 
  
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ու կոռուպցիոն երեւույթների հաղթահարմանն առնչվող այլ հարցեր:
 


11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...