ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 3-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին:
Պարոն Սահակյանը բարձր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում իրանցի դիվանագետի կատարած աշխատանքը եւ ափսոսանք հայտնեց, որ նա ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր պաշտոնավարման տարիներին հայ ժողովրդի ու իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար եւ հավաստիացրեց, որ ինքը միշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը: Նրա գնահատմամբ` շատ մեծ է եղել Գալուստ Սահակյանի դերակատարությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
Երկուստեք կարեւորելով հայ-իրանական տնտեսական կապերի դինամիկ առաջընթացը` միաժամանակ արձանագրեցին, որ այդ հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության մեծացման էլ ավելի մեծ հեռանկարներ կան, որոնք պետք է օգտագործել` ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության: Կողմերը բարձր գնահատեցին տարածաշրջանային խաղաղությանը միտված երկու երկրների հավասարակշռված քաղաքականությունն ու ցանկացած խնդիր բանակցային ճանապարհով լուծելու ջանքերը` համոզմունք հայտնելով, որ այդ գործոններով են պայմանավորված տարածաշրջանի երկրների կանխատեսելի լինելն ու նրանց կայուն զարգացումը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների, կրթական-մշակութային կապերի, զբոսաշրջության զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱԺ նախագահը մասնակցեց «Հաղթանակների 20-ամյակ» միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին Երեւանի թիվ 187 դպրոցում մասնակցեց «Հաղթանակների 20-ամյակ» թատերականացված միջոցառմանը, որը նախաձեռնվել ու կազմակերպվել էր դպրոցի ուսուցիչների եւ տարբեր դասարանների աշակերտների կողմից: Շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար, ԱԺ նախագ...
Սամվել Նիկոյանը հանդիպեց Գյումրիի մի շարք բուհերի ուսանողների հետ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին հանդիպեց «Սրբազան հող» բարեգործական հասարակական կազմակերպության Երիտասարդ ընտրողի կենտրոնի անդամների հետ, ովքեր գլխավորապես Գյումրիի տարբեր բուհերի ուսանողներ էին: Ազատ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանական գոր...
ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ողջունելով դեսպանին Ազգային Ժողովում, պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ փո...
Ազգային ժողովի մայիսի 3-ի նիստը չկայացավ
Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի չապահովման պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:...
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 3-ին հանդիպեց մայրաքաղաքի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ` «Փրկենք երեխաներին» կազմակերպության «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների...