Տպել
21.05.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերին
1 / 1
Տեսանյութ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարեւորել են «Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին» մոդելային օրենքը:  Օրենքի հեղինակները կարեւորել են գիտնականների պատասխանատվությունը ողջ մարդկության հանդեպ`   գիտական արդյունքների կիրառման ժամանակ:

Վեհաժողովի լիագումար նիստում ներկայացվել է ԱՊՀ դիտորդների զեկույցը` 2012թ.  մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարեւորել են  ընտրություններին մասնակցող  բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու եւ լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Դիտորդները շեշտել են, որ Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:

ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ երեք հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:  Կարեւոր քննարկումներ են ընթացել ԱՊՀ  անդամ  երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու հարցի շուրջ:  Հայաստանի երիտասարդական խորհրդարանը դիտարկվել է որպես նման կառույցի ստեղծման մոդելային փորձ: ՌԴ Դաշնային խորհրդի  նախագահ  Վալենտինա  Մատվիենկոն նշել է, որ ամենայն հավանականությամբ,  աշնանը կձեւավորվի ԱՊՀ անդամ  երկրների  երիտասարդական միջխորհրդարանական վեհաժաղովը:

Հայ խորհրդարանականները մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի աշխատանքներին: Այստեղ եւս բարձր են գնահատվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

ԱՊՀ ՄԽՎ կազմավորման 20-րդ  եւ ՀԱՊԿ ԽՎ կազմավորման 10-րդ ամյակներին նվիրված  միջոցառումների  շրջանակներում ԱՊՀ ԽՎ-ում  եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի Աժ-ի պատվիարկության ղեկավարներն ու անդամները, ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար  արժանացել են մեդալների ու պարգեւների:

Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել հայազգի գեներալ Վ.  Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը:


21.05.2012
ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունն այցելեց խորհրդարան
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպեցին ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հա...

21.05.2012
Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
Մայիսի 22-ից 24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից:  Նստաշրջ...