Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպեցին ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ:
Պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ֆեդորյակի տեղեկացմամբ` այցի նպատակը ՌԴ սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմաբազաների գործունեության ու պայմանների դիտարկումն է, ֆինանսավորման հարցերի քննարկումը` պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտը բարելավելու համար: Դաշնային խորհրդի պատվիրակությունը հետաքրքրված է նաեւ միջխորհդարանական կապերի ամրապնդմամբ, մասնավորապես պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում շփումներն ակտիվացնելու հեռանկարով:
Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը, ընդգծելով հայ ժողովրդի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը ռուս ժողովրդի հանդեպ, փաստեցին, որ մեծամասնությունն է պաշտպանել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրի` որպես փոխշահավետ համաձայնության, վավերացումը: Թեեւ միջխորհրդարանական հարաբերությունները, զրուցակիցների բնորոշմամբ, բարձր մակարդակի վրա են, կա համագործակցությունը զարգացնելու ավելի մեծ ներուժ: Պատգամավորների համոզմամբ` փոխադարձ այցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը նոր լիցք կհաղորդեն այդ հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերին
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում քննարկվել...
Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
Մայիսի 22-ից 24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Նստաշրջ...