Տպել
11.07.2012
Ազգային ժողովը 2012 թ. երկրորդ եռամսյակում ստացել է 1720 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. երկրորդ  եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 232, փոխնախագահներին` 62 նամակ:  ԱԺ նախագահը եւ փոխնախագահները  պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 344 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 1053 նամակ. պատասխանել են բոլորին:

Ազգային ժողովին հասցեագրվել է 29 նամակ. պատասխանվել է բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ: