1 / 7 | ||
Տեսանյութ |
Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Վալենտինա Մատվիենկոն գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ու պատվիրակության անդամները, որպես հիշատակ, լուսանկարվեցին «Հիշողության պուրակ»-ում տարիներ առաջ տիկին Մատվիենկոյի կողմից տնկված մշտադալար եղեւնու հարեւանությամբ։
Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում նշեց. «Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը համայն մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություն է. դեռեւս 1915 թվականին Ռուսաստանն այսպիսի որակում է տվել այդ ոճրին։
Դա հայ ժողովրդի՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմության ողբերգական էջն է։ Զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Ռուսաստանը հազարավոր հայերի ապաստան տվեց իր երկրում, օգնություն ցացաբերեց Հայաստանին։
Ես կարծում եմ, որ այդպիսի հանցագործությունները, որքան էլ տարիներ ու դարեր անցնեն, չի կարելի մոռանալ, որպեսզի դրանք չկրկնվեն։ Մարդկության դեմ կատարված հանցագործություններին այնպիսի գնահատականներ ու որակումներ պետք է տրվեն, ինչին դրանք արժանի են` հատկապես մեր օրերում, երբ ցանկանում են պատմությունը կեղծել ու աղավաղել։ Դա անթույլատրելի է։ Ցեղասպանությունը՝ ցեղասպանություն է։ Հարկավոր է ցեղասպանության ենթարկվածների հիշատակը վառ պահել։ Եվ պետք է արժանին մատուցել Հայաստանին ու հայ ժողովրդին, որ կառուցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշահամալիրը։ Քանի դեռ կհիշվի ողբերգության մասին, քանի դեռ զոհերի հիշատակը վառ կմնա՝ այդպիսի ողբերգությունները, ես վստահ եմ, չեն կրկնվի»։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան
Հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով, որին ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ...
Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյունքները` Հովիկ Ա...
Ազգային ժողովը 2012 թ. երկրորդ եռամսյակում ստացել է 1720 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. երկրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 23...