Հարգելի պարոն Սահակյան,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է: Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված քաղաքականությանը, որը վարում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ձեր գլխավորությամբ:
Վստահ եմ, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում` Ձեր հետագա գործունեությամբ կշարունակեք ԼՂՀ պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ առողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Արցախի ժողովրդին` խաղաղություն եւ բարեկեցություն:
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագա...