Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ նրա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու եկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը եւ հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Հովիկ Աբրահամյանը կարեորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը` այս համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաեւ հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության եւ այլ ոլորտների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Սեպտեմբերի 5-ին` ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օր...