National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.09.2012
Խորհրդարանը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը
1 / 9

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված հարցերը եւ շարունակեցին օրակարգային հարցերի քննարկումը:

«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի 2012 թվականի հունվարի 12-ի նիստի ժամանակ տրված հանձնարարականի արդյունքում: Հիմնական զեկուցողը նշեց, որ բնակարանային ֆոնդի անհատույց մասնավորեցման գոյություն ունեցող կարգը տվյալ ոլորտում թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականություն, այն լուծումներ է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերին: Ըստ կառավարության ներկայացուցչի` նախատեսվում է իրականացնել պետական բնակարանային ֆոնդի նոր հաշվառում եւ ամփոփ արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի տեղեկացմամբ` նախագիծը հանձնաժողովում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը: Նա նշեց, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են ՀՀ վերահսկիչ պալատի 34 ընթացիկ հաշվետվություններում, որոնք, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տասն օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն:

Հաշվետու տարում պետական մարմիններում, համայնքներում եւ այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Շինարարական աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ, որոնցից առավել ուշագրավ են ծավալային հավելագրումները, գնային արհեստական թանկացումները, անորակ աշխատանքները: Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային 55  մարմիններից 18-ում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել են պետական նպաստի համակարգին վերաբերող տարաբնույթ խախտումներ: Հաշմանդամներին վճարված կենսաթոշակների եւ տրված արտոնությունների ուղղությամբ նույնպես արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ: Զեկուցողը տեղեկացրեց, որ վերջին երկու տարիներին ՀՀ վերահսկիչ պալատի առաջարկություններով կենսաթոշակների վճարման գործընթացը էապես բարելավվել է,  հստակեցվել է հաշվառումը, ներդրվել է էլեկտրոնային արդյունավետ համակարգ, եւ գործընթացը դարձել է առավել թափանցիկ: Այնուամենայնիվ,  անելիքները դեռ շատ են, հետեւաբար ոլորտը մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: Արտադրության եւ սպառման վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման եւ օգտագործման ոլորտներում իրականացված ընտրանքային ստուգումների արդյունքում նույնպես բացահայտվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը չեն կազմել վտանգավոր թափոնների անձնագրեր, եւ  չեն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` համաձայնեցման: Կոմունալ սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից վտանգավոր թափոնների փոխադրումը եւ տեղադրումն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների:

Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ հայտնաբերված խախտումների եւ թերությունների բազմաթիվ օրինակներ ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:

Իշխան  Զաքարյանն անդրադարձավ նաեւ Ազգային ժողովին եւ կառավարությանը ներկայացված առաջարկներին:

 ՀՀ Ազգային ժողովին առաջարկվում է գիտության ոլորտում թեմատիկ ծրագրերով ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկը եւ ֆինանսավորման չափը սահմանել «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում թափոնների տեղադրման դեպքում բնապահպանական վճարի դրույքաչափերը օրենքով հստակ սահմանելու նպատակով համապատասխանեցնել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» եւ «Թափոնների  մասին» ՀՀ օրենքներում սահմանված հասկացությունները, գազալցակայաններից տեղական տուրք գանձելու խնդիրը կանոնակարգելու նպատակով քննարկել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ժա) ենթակետի փոփոխության հարցը, քննարկել մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը բոլոր  ծնողներին տրամադրելու հարցը` անկախ ծնողի աշխատելու հանգամանքից: Եվ քանի որ սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքներն անարդյունավետ են եւ կրում են ձեւական բնույթ,  անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ վերանայել այդ կառույցի գոյության նպատակահարմարության հարցը:

ՀՀ կառավարությանն առաջարկվում է պետական սեփականության կառավարման ոլորտում քննարկել պետական գույքը վարձակալությամբ հանձնելու գործընթացում վարձավճարի չափը շուկայական գներին հնարավորինս մոտեցնելու հարցը, քննարկել պետական գույքի մասնավորեցման տիպային պայմանագրում ներդրումներին եւ աշխատատեղերին վերաբերող պարտավորությունները հստակեցնելու հարցը, պետական մասնակցությամբ կազմակերպությունների` փաստացի չօգտագործվող շենքերի հետագա արդյունավետ օգտագործման խնդիրը: Առաջարկվում է նաեւ պոչամբարների թափոններն առանձին ծածկագրով ներառել ՀՀ տարածքում գոյացող արտադրության եւ սպառման թափոնների հաստատված ցանկի` հանքային ծագում ունեցող թափոնների կազմում: Առաջարկություններ են արվել նաեւ համայնքային սեփականության կառավարման, սոցիալական եւ շինարարության ոլորտների վերաբերյալ:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` ՀՀ վերահսկիչ պալատն ամեն տարի հանդես է գալիս տարբեր ոլորտներում գրանցված խախտումների ու չարաշահումների վերաբերյալ հաշվետվությամբ, բայց չարաշահումները շարունակվում են. Վերահսկիչ պալատի նախագահը չի՞ կարծում արդյոք, որ պետք է կիրառել ավելի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ: Խորհրդարանի ղեկավարը ճիշտ չհամարեց ՀՀ վերահսկիչ պալատի` օպերատիվ վերահսկողության ձեւաչափին անցնելը: Խախտումները կանխելու համար նա հորդորեց կոնկրետ եւ գլոբալ լուծումներ առաջարկել:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ վերահսկիչ պալատի ստուգումների ամբողջական ցանկը հաստատվում է ԱԺ-ի կողմից, եւ դա փոփոխման ենթակա չէ: Իշխան Զաքարյանն ասաց, որ ինքը կիսում է ԱԺ նախագահի` ստուգումների ամբողջ համակարգը կանոնակարգելու մտահոգությունը: Խոսելով չարաշահումներից` հիմնական զեկուցողը նշեց, որ տարբեր ոլորտներում հայտնաբերված խախտումները շատ են, սակայն երկու տարվա լուրջ, քրտնաջան  աշխատանքի արդյունքում սոցիալական ոլորտում հաջողվել է ստեղծել անխոցելի համակարգ: Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ օպերատիվ վերահսկողության մեթոդի կիրառման արդյունքում հնարավոր կլինի մյուս բնագավառներում նույնպես հասնել հաջողությունների:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ իրենց հարցերում եւ գնահատականներում պատգամավորները շեշտեցին այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում կառույցի կողմից կատարվել է բավական մեծ աշխատանք, սակայն մի շարք ոլորտներում վերահսկողությունն ուժեղացնելու խնդիր կա: Պատգամավորները նկատեցին խախտումների բնույթի կրկնություն, եւ առաջարկեցին  մեխանիզմներ մշակել Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Ի պատասխան հարցադրումներին` Իշխան Զաքարյանը նշեց, որ ստուգումների արդյունքում իսկապես կան կրկնվող բնույթի խնդիրներ, իսկ լուծումը կարող են լինել համակարգային փոփոխությունները:

Պատգամավորները  զեկուցողին հարցեր  ուղղեցին հաշվետվության մեջ նշված գրեթե բոլոր` շինարարության, գնումների գործընթացի, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման, սոցիալական, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներում կառույցի իրականացրած ստուգումների, արձանագրված խախտումների եւ հետեւանքների վերաբերյալ: Նրանք արձանագրեցին, որ Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը կարող էր ավելի ծավալուն եւ մանրամասն լինել: Կառույցի նախագահի պարզաբանմամբ` վերջնական հաշվետվության մեջ բնութագրական խախտումներն են միայն ներառվել, քանի որ պարբերաբար Ազգային ժողով են ներկայացվել Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները:

Հարակից զեկուցման ժամանակ այս հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը` նշելով, որ, օրենքի համաձայն, վերջնական հաշվետվության մեջ պետք է ներառված լինեն նաեւ ընթացիկները: Նրա խոսքով` նաեւ ցանկալի կլիներ Ազգային ժողովին տեղեկացնել, թե ինչ ընթացք են ստացել ընթացիկ հաշվետվությունների ժամանակ արված առաջարկները:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի սեպտեմբերի 12-ին:
 
 


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am