Տպել
12.09.2012
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում քվեարկությամբ ընդունեց  նախորդ օրը քննարկված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը:

Հաշվետվության վերաբերյալ ելույթներում պատգամավորները ներկայացրին իրենց դիտարկումները եւ գնահատականները: Նշվեց, որ մեծ է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքը, այն ոչ միայն բացահայտում է խախտումները, այլեւ դրանք կանխելու համար ԱԺ-ին եւ կառավարությանը առաջարկում լուծումներ: Նաեւ նշվեց, որ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել հիմնարար փոփոխություններ եւ Վերահսկիչ պալատը ստուգումներ անցկացնող կառույցից  վերածել վերլուծողի: Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով` Վերահսկիչ պալատը չի ծառայում իր նպատակին. հաշվետվության մեջ նշված չեն կոռուպցիայի դեմ պայքարելու մեխանիզմները: ԱԺ-ի եւ հասարակության դատին ներկայացված խախտումների եւ չարաշահումների փաստերը բազում են, սակայն դրանք չեն բացահայտվում իրավապահ մարմինների կողմից, եւ մեղավորները մնում են անպատիժ: Պատգամավորների կարծիքով` ՀՀ դատախազությունը պետք է ԱԺ-ին ներկայացնի Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած խախտումների եւ չարաշահումների վերաբերյալ կազմած արձանագրությունները:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության իրականացրած քաղաքականությանը, որը արծարծված է Վերահսկիչ պալատի զեկույցում: Խոսելով սոցիալական ապահովության բնագավառի թերացումներից եւ դրանց նկատմամբ կիրառվող միջոցառումներից` նախարարը փաստեց, որ ոլորտում արձանագրված էական տեղաշարժը կատարվել է կառավարության նախաձեռնած քայլերի շնորհիվ: Տեղեկացվեց, որ 2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսների նախարարության  վերահսկողության տեսչությունը ամբողջ անձնակազմով միայն զբաղվել է սոցիալական ապահովության կենսաթոշակների ոլորտի ստուգումներով: Փոստատարների եւ կենսաթոշակ վճարողների հետ նախարարը անձամբ հետեւել է կենսաթոշակների վճարումներին, այցելել բնակարաններ, անցկացրել մարդահամար` արդյունքում ունենալով ճշտված ցուցակներ: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խորհրդարան ներկայացված 2012 թ.-ի պետական բյուջեի նախագծում հաջողվել է 7 մլրդ դրամով կրճատել ոլորտի ծախսերը: Նախարարի կարծիքով` մեծ են պետական միջոցները խնայելուն ուղղված կառավարության ներդրած ջանքերը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած գույքահարկին, հողի հարկին, տեղական տուրքերին եւ հողային պաշարներին վերաբերող հարցերին` ներկայացնելով վերջին տարիներին ոլորտում որդեգրած մոտեցումները, կատարված աշխատանքները եւ արդյունքները: Նշվեց, որ համայնքային բյուջեների եկամտային մաս կազմող գույքահարկն ու հողի հարկը մինչեւ 2006 թ. ամրացված են եղել համայնքային բյուջեներին, սակայն դրանց հաշվարկային բազաների վարման, հարկային վարչարարության ամբողջական պատասխանատվությունը եղել է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից դուրս: Միայն 2006 թ.-ից սկսած` փուլ առ փուլ, սկզբում քաղաքային, հետագայում նաեւ գյուղական համայնքներին են փոխանցվել գույքահարկի, այնուհետեւ նաեւ հողի հարկի հաշվարկային բազաները: 2010թ. ընդունած օրենքների արդյունքում հողի հարկն ու գույքահարկը սահմանվել են որպես տեղական հարկեր, իսկ դրանց հավաքագրման լիազորությունները`  տեղական ինքնակառավարման մարմնի պարտադիր լիազորություն: Նույն օրենսդրական փաթեթով սահմանվել են նաեւ տեղական հարկային վարչարարության  հիմնական մեխանիզմները: Նախարարը տեղեկացրեց, որ 2008 թ.-ից համայնքների բյուջեների սեփական եկամուտները յուրաքանչյուր տարվա կտրվածքով աճել են, ինչը հնարավորություն է տվել որոշակի չափով մարել համայնքային աշխատողների աշխատավարձերը:

Հաշվետվության վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը: Համաձայնելով ընդդիմադիր պատգամավորների  տեսակետների հետ` պատգամավորը նշեց, որ հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ երկրում մեծ է կոռուպցիան: Նրա կարծիքով` Վերահսկիչ պալատի գործառույթները պետք է տալ ընդդիմությանը, ինչպես դա արվում է Նորվեգիայում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին` կատարված չարաշահումները բացահայտելու համար:  Խախտումներն ու յուրացումները, պատգամավորի գնահատմամբ, համատարած բնույթ ունեն. միայն սոցիալական ոլորտում 58 հազարից ավելի մահացած թոշակառուների բացահայտումը եւ նրանց հավելագրված կենսաթոշակները երեք տարիների ընթացքում բյուջեին պատճառել են  40-45 մլրդ դրամի վնաս:

Եզրափակիչ ելույթում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը կրկին փաստեց Վերահսկիչ պալատի ծրագրի եւ հաշվետվության համապատասխանության անհրաժեշտությունը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփիչ ելույթում արձագանքեց պատգամավորների հարցադրումներին, այդ թվում եւ հաշվետվությունը ներկայացնելու ձեւաչափին: Իշխան Զաքարյանը նշեց, որ  փաստաթուղթը կազմել են` ելնելով նոր խնդիրներից ու իրողություններից, իսկ առավել մանրամասն բացահայտումներին կարելի է ծանոթանալ միջանկյալ եզրակացություններն ու  թեմատիկ ուսումնասիրությունները թերթելով, որոնք երբեմն հատորներ են կազմում:

ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր հեղինակած նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին: Թեեւ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, եւ, հատուկ կարգի համաձայն, պետք է քննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով, մի շարք նոր հոդվածներ հիմնական զեկուցողն առաջարկեց ընդունել նախ առաջին ընթերցմամբ: Նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, ինչով պայմանավորված էլ ավելացվել են նոր դրույթներ:  Լրամշակված տարբերակում հնարավոր է դարձել պատգամավորի բացակայությունը հանձնաժողովի նիստում հարգելի համարել, եթե նա մասնակցում է մեկ այլ նիստի կամ խորհրդարանական լսումների: Համապատասխան հիմքերի դեպքում բացակայությունը, ըստ նախագծի, հարգելի է ճանաչում ԱԺ նախագահը: Ավանդաբար ուրբաթ օրն անցկացվող մշտական հանձնաժողովների նիստերը օրենքի ընդունման դեպքում կտեղաբախշվեն շաբաթվա բոլոր օրերի վրա: Խորհրդարանը որոշմամբ կհաստատի հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույցը` դրանով իսկ փոքր խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու երեք հանձնաժողովների նիստերին: Այս պարագայում, հիմնական զեկուցողի ներկայացմամբ, վերանում է քվորում ապահովելու մտավախությունը, յուրաքանչյուր պատգամավոր հավասար հիմունքներով կհաշվառվի տարբեր օրերին եւ ժամերին հրավիրված հանձնաժողովների նիստերում: Նոր տարբերակում վերացվել է նաեւ ուրբաթ օրը լսումներ չհրավիրելու սահմանափակումը: Նաեւ նախատեսվել է պատգամավորների բացակայությունները հրապարակել ոչ թե նստաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում, այլ յուրաքանչյուր ամիսն ավարտվելուց հետո 10-օրյա ժամկետում: Նախագիծը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացնելով` Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ երեք մշտական հանձնաժողովներին անդամակցելու հնարավորություն են տվել նաեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված անկախ պատգամավորներին:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը  ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը, որն ուղղված է  երկու տարի առաջ կատարված կենսաթոշակային բարեփոխումներն ամբողջացնելուն, հստակեցնում է որոշ ձեւակերպումներ եւ ապահովում տեղեկատվական համակարգերի ներդրումը:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանն սկսվելու պատճառով հարցի քննարկումն ընդհատվեց: ԱԺ պատգամավորները օրինագծի քննարկումը կշարունակեն սեպտեմբերի 13-ի նիստում: 
  
 


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...