Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը: Նա կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ փոխայցելությունները, ինչը, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարեւոր է:
Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց դեսպանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման առթիվ:
Ջոն Հեֆերնը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հարցի հետ կապված՝ անդրադարձ կատարվեց օրերս ընդունված Վերահսկիչ պալատի՝ հաջորդ տարվա ծրագրին եւ դրանում ներառված առաջարկներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին եւ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարեւորվեց արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրեց, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ:
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...