Ուղերձում ասված է.
«Այսօր աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը:
Երկու տասնամյակ առաջ միջազգայնորեն ընդունված այս օրը մեկ անգամ եւս մեզ հուշում է, ավելին՝ պարտադրում է անել ամեն ինչ, որ հաշմանդամություն ունեցողները ունենան հավասար հնարավորություններ եւ իրավունքներ եւ ինտեգրվեն հասարակությանը որպես լիարժեք անդամներ: Այս առումով հաշմանդամները մեր առանձնահատուկ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի կարիքն ունեն:
Պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք առավելագույնս կարողանան իրացնել իրենց ֆիզիկական ու հոգեւոր հնարավորությունները, իրավունքները, ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում:
Հաշմանդամների խնդիրները խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում են: Ազգային ժողովը՝ որպես հասարակության բոլոր անդամների կողմից ընտրված օրենսդիր մարմին, պետք է անի առավելագույնը, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար իսկապես մատչելի միջավայր ու հավասար հնարավորություններ ստեղծվեն թե՛ խորհրդարանում, թե նրանից դուրս»:
Խորհրդարանն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Խորհդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ ...
Ամփոփվեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստի արդյունքները
Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները ներկայացվեցին ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամների` դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Բրյուսելյան նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասն...
ԱԺ մշտական հանձնաժողովները ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացրին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկեց հարկային ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր: ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթե...