Տպել
20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին
1 / 1

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների փոխգործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ խորացումը: