Տպել
27.12.2012
Հունվարի 8-ից կսկսվի լրագրողների հավատարմագրումն Ազգային ժողովում

2013 թվականի հունվարի 8-ից կսկսվի Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը:

Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին` ներկայացնելով լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը, հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, երկու լուսանկար (3x4 չափսի), լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հաuցեն, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են):

Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:


27.12.2012
ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանի աշխատակազմին
Դեկտեմբերի 27-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ աշխատակազմին: Շնորհավորելով ներկաներին գալիք տոների կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գալիք Աման...

27.12.2012
«Ժառանգություն» խմբակցությունն ամփոփեց անցնող տարվա աշխատանքը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դեկտեմբերի 27-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփվեցին ՀՀ ԱԺ 5-րդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի գործունեության արդյունքները: Անցնող տարվա ընթացքո...