«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 468, փոխնախագահներին` 40 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 594 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 749 նամակ. պատասխանել են բոլորին:
Ազգային ժողովին հասցեագրվել է 25 նամակ. պատասխանվել է բոլորին: