Տպել
24.01.2013
Շնորհավորանքներ ՀՀ ԱԺ նախագահին` ծննդյան օրվա առթիվ
1 / 1

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ շնորհավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, դեսպաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, անհատներ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանքներ է ստացել նաեւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինից, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինից,  Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյից, միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներից, օտարերկրյա խորհրդարանների պատգամավորներից:

Հովիկ Աբրահամյանի անունով շնորհավորանքները շարունակում են ստացվել: