Տպել
29.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց հուշամեդալով
1 / 3

Հունվարի 29-ին Արտաշատում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Պարույր Սեւակ» ոսկե հուշամեդալով՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու նրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը գնահատելու համար: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ արտաքին եւ ներքին քաղաքական մի քանի խնդիրների, խոսեց նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Խորհրդարանի ղեկավարը ներկաներին փոխանցեց արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքը եւ նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեւան եկած որոշ թերություններ այսօր փորձում են վերացնել: Ընտրացուցակների եւ մրցակցային պայմանների վերաբերյալ որոշ դժգոհություններ Աժ նախագահը բնորոշեց որպես չհիմնավորված, միաժամանակ թափանցիկ ընտրությունների ապահովումը համարեց բոլոր թեկնածուների գործը:

ԱԺ նախագահը խոսեց նաեւ տարածքների համաչափ զարգացման ու դրան ուղղված քայլերի մասին՝ երկրի տնտեսական զարգացման ճանապարհին այն կարեւոր նախապայման համարելով:


29.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Մարկո Մայային եւ Սենատի նախագահ Ժոզե Սարենեյին:«Խորը վշտով տեղեկացանք Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած աղետալի հրդեհի մասին...

29.01.2013
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հունվարի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրա...

29.01.2013
Ամփոփվեցին ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները
Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվա...