Տպել
28.01.2013
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն այցելեց Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր
1 / 2

Հունվարի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Բանակի օրվա կապակցությամբ այցելեց Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր:

Կորյուն Նահապետյանը շնորհավորեց զինծառայողների տոնը եւ նրանց նվերներ հանձնեց: Նա ծանոթացավ զորամասի կենցաղային պայմաններին ու զինվորների առօրյային: Այնուհետ ՊԱԱՆԳ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց սահմանամերձ Չինար, Արծվաբերդ եւ Չորաթան գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկեց սահմանամերձ տարածքների բնակչությանը մտահոգող բազմաթիվ հարցեր:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը այցելեց նաեւ հենակետեր, հանդիպեց հերթափոխի զինվորներին, շնորհավորեց նրանց եւ տոնի կապակցությամբ հանձնեց նվերներ: Տեղում իրականացվեցին դիտարկումներ, զինծառայողների հետ անկաշկանդ զրույց ծավալվեց ծառայության ընթացքի, հրադադարի ռեժիմի խախտումների, զինծառայողներին մտահոգող տարբեր խնդիրների վերաբերյալ: