Տպել
06.02.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 6-ին հանդիպեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորեց նրանց մուտքը Երիտասարդական խորհրդարան: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց ԵԽ անդամներից, թե ինչպես են ընթանում հանձնաժողովի աշխատանքները, ինչ խնդիրներ ունեն: Նա նաեւ առաջարկեց, որ երիտասարդները մասնակցեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ ներկայացնեն առաջարկներ, որոնք համատեղ կքննարկվեն:
 
Արտակ Զաքարյանը ԵԽ անդամներին ներկայացրեց այն հիմնական գործառույթները, որոնցով զբաղվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ երկկողմ հարաբերություններ տարբեր երկրների խորհրդարանների հետ, աշխատանք միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ, միջազգային պայմանագրերի քննարկում,   լսումների կազմակերպում:
 
Արտակ Զաքարյանը երիտասարդներին խորհուրդներ տվեց, թե ինչպես աշխուժացնել հարաբերությունները տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանականների հետ:
 
ԵԽ անդամները ներկայացրին իրենց հուզող հարցերը, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երիտասարդներին հետաքրքրող այլ հարցեր:

06.02.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը շարունակվում է
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի քննարկմանն անցնելը պատգամավորները ողջունեցին ԱԺ նիստին ներկա Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանի պատվիրակներին: Այնուհետեւ պատգամավո...

06.02.2013
Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: ՀԿԵԽ նիստը կազմ...