Տպել
11.02.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց միջազգային դիտորդների
1 / 2

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի նախկին անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա):

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նախընտրական գործընթացներին, քարոզարշավի ընթացքին: Դիտորդներն անդրադարձան այն դրական դրսեւորումներին, որոնք արձանագրվել են նախընտրական փուլում: Երկուստեք կարեւորվեց արդար եւ թափանցիկ ընտրությունների անցակացումը: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: