11.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ:
Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի եւ մի անձնավորության, ով մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով եւ նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների:
Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլեւ hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու համակրանք էր վայելում իր շրջապատում:
Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Սուրեն Ավդալբեկյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը մարտի 11-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործեր...
11.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին: Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն է...

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասի...