Տպել
04.04.2013
Տեղեկատվություն

Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը լուսաբանել ցանկացող Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցները կարող են մինչեւ ապրիլի 5-ը, ժամը 18.00-ն հավատարմագրել մեկական լրագրողի (հեռուստաընկերությունները՝ լրագրողի եւ օպերատորի): Հատուկ նիստը կկայանա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հավատարմագրված լրագրողները հատուկ նիստի աշխատանքներին կհետեւեն իրենց համար նախատեսված սրահում՝ էկրանների միջոցով:

Հավատարմագրման համար պետք է դիմել ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն՝ 513-312, 513-210 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով`ժամը 10:30-ին: