Մարտի 29-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստը, որին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանից մասնակցել են Կառլեն Խաչատրյանը եւ Ավետիք Հարությունյանը, ով ներկայացնում է ԼՂՀ-ն:
Ապրիլի 4-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կառլեն Խաչատրյանը, ներկայացնելով նիստի արդյունքները, նշեց, որ ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովը մի հարթակ է, որտեղ երիտասարդներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ ներկայացնում են դիրքորոշումներ, կարծիքներ:
Վեհաժողովում հիմնականում քննարկվել են աշխատանքային հարցեր եւ ծրագրեր, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են առաջիկա աշնանը նախատեսված Երիտասարդական համաժողովի կազմակերպչական, ինչպես նաեւ՝ Վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցերով:
Համաժողովին կարող են մասնակցել ոչ միայն ԱՊՀ երկրների Երիտասարդական խորհրդարանների անդամները, այլեւ ասելիք կամ մասնակցության ցանկություն ունեցող այլ երիտասարդներ եւս: Համաժողովի անցկացման վայրը դեռեւս քննարկման փուլում է:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարտին Վարդազարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Հարգելի պարոն Վարդազարյան, Սիրելի մաեստրո Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Լինելով մեր ժամանակների ամենասիրված կոմպոզիտորներից եւ էստրադային ու ջազային երաժշտության հեղինակ - կատարողներից մեկը` Դուք մեծ ժողովրդականություն եք վայելում որպես ստեղծագործական լայն մտահորիզոնի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամներին
Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ապրիլի 5-ին արդեն 6-րդ անգամ կմեկնարկի ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնը, որը...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց եւ ի գիտություն ընդունեց «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատ...
Տեղեկատվություն
Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը լուսաբանել ցանկացող Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցները կարող են մինչեւ ապրիլի 5-ը, ժամը 18.00-ն հավատարմագրել մեկական լրագրողի (հեռուստաընկերությունները՝ լրագ...