Տպել
04.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամներին
1 / 6

Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ապրիլի 5-ին արդեն 6-րդ անգամ կմեկնարկի ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնը, որը նվիրված է հայ մեծանուն պոետներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին : Այս անգամ եւս, փառատոնը կանցկացվի Հայաստանի մարզերում, Երեւանում, Արցախում, Ջավախքում:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց փառատոնի նախապատրատման ընթացքով, կազմակերպչական հարցերով: Աժ նախագահը բարձր գնահատեց այն փաստը, որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է եւ 6000-ից հասել է 170 000-ի, ինչը նշանակում է, որ փառատոնն ավելի ու ավելի վստահորեն է իրականացնում իր հիմնական առաքելությունը՝ մատաղ սերնդի մեջ ամրապնդում սերը, նվիրումը հայ գրականության եւ մասնավորապես հայ պոեզիայի հանդեպ:

Ժյուրիի անդամները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին` ցուցաբերվող աջակցության ու հայ գրականության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար եւ ներկայացրին իրենց առաջարկությունները: Հովիկ Աբրահամյանը ողջունեց Ռազմիկ Դավոյանի առաջարկը փառատոնին ներգրավել նաեւ սիրիահայ աշակերտերին: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել փառատոնին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...