Տպել
09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային
1 / 3

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունլով հյուրերի այցն Ազգային ժողով՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նշելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ զարգացում ունի՝ համոզմունք հայտնեց, որ ներկա այցելությունը կնպաստի հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների հատագա ամրապնդմանն ու զարգացմանը: «Լիահույս եմ, որ Ձեր ներկայիս այցը հիանալի առիթ կհանդիսանա ոչ միայն նոր լիցք հաղորդելու հայ-ռումինական միջխորհրդարանական, այլ նաեւ միջպետական հարաբերություններին»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը երկկողմ համագործակցության առավել աշխուժացման գործում մեծապես կարեւորեց միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունն ամենատարբեր՝ խորհրդարանների ղեկավարների, բարեկամական խմբերի, հանձնաժողովների, աշխատակազմերի մակարդակներով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վալերիու Զգոնեան նշեց, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը եւս մեկ վկայություն է, որ մեծ է ռումինական կողմի ցանկությունը Հայաստանի հետ ամուր փոխհարաբերություններ ունենալու: Նա եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը, նշելով, որ հենց օրեսդիր կառույցներն են ստեղծում այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում փոխգործակցության նպաստավոր դաշտը: Վալերիու Զգոնեան անդրադարձավ այն հեռանկարներին, որ կարող են բացվել ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու եւ փոխանցելու եվրաինտեգրման ռումինական փորձը: Նա նշեց այն ոլորտները, որտեղ կողմերը կարող են արդյունավետ համագործակցել՝ ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության: Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահը տեղեկացրեց հայ-ռումինական գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնության մասին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա անմիջական փոխգործակցություն հաստատել գործարար շրջանակների միջեւ: Հովիկ Աբրահամյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցելու համաժողովի կազմակերպմանը:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բավական ակտիվ է եվրաինտեգրման գործընթացներում եւ զգալի առաջընթաց է արձանագրել: Նա եւս կարեւորեց երկու երկրների ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը եվրոպական կառույցներում, մասնավորապես Եվրամիության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի ցանկությունն է, որ Ռումինիան որպես ԵՄ լիիրավ անդամ իր դրական ներգրավվածությունն ունենա նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման եւ հետագա զարգացման գործում: Նա հույս հայտնեց, որ Ռումինիան ԵՄ անդամակցության իր հաջող փորձը կփոխանցի Հայաստանին եւ կաջակցի ԵՄ նոր հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերի: Մասնավորապես Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայ-թուքական գործընթացը, որտեղ ի պատասխան Հայաստանի՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու պատրաստակամությանը, Թուրքիան հակադրում է նախապայմանների քաղաքականությունը, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ ունեցած սահմանը:

Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը ընդգծեցին Ռումինիայի հարգված եւ բավականին ազդեցիկ համայնքի դերը, որն ակտիվ ներգրավվածություն ունի Ռումինիայի հասարակական- քաղաքական կյանքում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս:


09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ալենա Գայդուշկովային, ով Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Ողջունելով տիկին Գայդուշկովային`պարոն Աբրահամյանը գոհունակո...

09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Ազգային ժողովի նախագահը ողջունեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ ա...

09.04.2013
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը
Ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացելով նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, Լեռնայ...