Տպել
08.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության մասին:

Մինչեւ անցյալ հարյուրամյակի վերջի ազգային ազատագրական պայքարի զարթոնքը ունեինք պատերազմի վետերանների մեկ սերունդ՝ ի դեմս Երկրորդ համաշխարհային ու Հայրենական պատերազմի մասնակից մեր հերոս հայրերի ու պապերի: 20-րդ դարի ութսունականների ավարտին ծնունդ առավ վետերանների երկրորդ սերունդը՝ հանձինս արցախյան ազատամարտի հաղթողների, ովքեր կրկնեցին իրենց ավագ սերնդակիցների հերոսությունը եւ կրկին փաստեցին հայոց բազկի ու մտքի ուժի անպարտելիությունը: Պատերազմ չցանկանալով՝ նրանք բոլորն էլ մարտնչում էին հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի եւ հանուն խաղաղության, ինչի գագաթնակետը դարձավ Շուշիի ազատագրումը:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր հաղթական ձեռքբերումները, երեկվա ու այսօրվա հերոսների անձնազոհության ու նվիրումի բոլոր դրսեւորումները, նրանց հիշատակներն ու կենդանի օրինակները մեզ մղում են նոր հաղթանակների: Կրկին շնորհավորում եմ այս փառավոր տոնի առթիվ՝ վստահ ու համոզված, որ միասին հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ»:


08.05.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մայիսի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Օլեքսանդր Պավլյուկը կարեւոր համարե...

08.05.2013
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի, ազատամարտիկների, պատգամավորների ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանի...