Տպել
08.05.2013
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի, ազատամարտիկների, պատգամավորների ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողին: Աժ նախագահը Եռաբլուրում մասնակցեց նաեւ մայիսյան եռատոնի առթիվ ԵԿՄ-ի կազմակերպած միջոցառմանը:


08.05.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մայիսի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Օլեքսանդր Պավլյուկը կարեւոր համարե...

08.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ...