Տպել
10.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին
1 / 2

Մայիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին:

Կարեւորելով պարոն Սորարեշի այցը տարածաշրջան` ԱԺ նախագահը նշեց, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հարավային Կովկասի երկրներում տիրող քաղաքական իրավիճակներին, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա բարձր գնահատեց  ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ եւ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանի համար:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշեց, որ իրենց ցանկությունն է, որ տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն եւ բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ առկա արդյունավետ  փոխգործակցության զարգացումը եւ խորացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



10.05.2013
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
Մայիսի 10-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանին եւ հայ-թուրքական հարաբերությո...